Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր 
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր 

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր 

Էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ, որ տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։

Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան   Լին Թրեյսին։

Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները:

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015 թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև  ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ 2019 թվականին կազմել է 334.23 մլն ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018 թվականին կազմել է 226.06 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ կազմել է 53.91 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով  (2018 թվականին կազմել է 47.68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 280.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018 թվականին կազմել է 178.39 մլն ԱՄՆ դոլար):

2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը և ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգը, ընկուզեղենը, հատապտուղները։

2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ մարդատար ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ:

Թեմայի այլ նորություններ