Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահի դեմ․ պետք է հասկանանք՝ ինչի համար ենք ընդունել․ Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահի դեմ․ պետք է հասկանանք՝ ինչի համար ենք ընդունել․ Հակոբյան

Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահի դեմ․ պետք է հասկանանք՝ ինչի համար ենք ընդունել․ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ գտնվում է խոր բանակցային պրոցեսի մեջ խաղաղության պայմանագրի մասով և այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, և խաղաղության պայմանագրից բխող քայլերի հաջորդականությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները խաղաղության պայմանագիրը և խաղաղության հաստատումը և անվտանգության վերջնական հաստատումը անառարկելի իրականություն դարձնելու համար:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

«ՀՀ-ն երբեք չի կարող այն ռազմական հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մեր քաղաքացիների հանդեպ, աչք փակել, ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած տարբեր խախտումների՝ թե՛ իրավական, թե՛ անվտանգային, թե՛ այլ խախտումների մասին, և դուք կարող եք սրա մասին հետևել բազմաթիվ ելույթների ԱԳՆ մեր ներկայացուցիչների կողմից, պատկան մարմինների կողմից: Ես առաջարկում եմ երկու պրոցեսները չմիաձուլել»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացնելու համար՝ Հակոբյանն արձագանքեց. «Ոչ մի նման քայլ ինքնանպատակ լինել չի կարող, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մենք ընդունել այդ ստատուտը: Ես չեմ կարծում, որ մենք այդ ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի դեմ: Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի ընդունելը բարձրացրել է որոշակիորեն ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը, բայց ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ՀՀ-ն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի մասով խոր, և, իմ գնահատմամբ, շատ արդյունավետ բանակցությունների մեջ, և ես ձեզ խնդրում եմ՝ մեր գնահատականներում լինենք այնպիսին, որ միմիայն մոտեցնենք խաղաղության պայմանագրի կնքումը»։

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի դեմ եղել են քայլեր, և Հայաստանը կարիք ունի իր անվտանգային միջավայրը բարելավելու, ուստի առաջարկում է, որ ոչ միայն այդ ստատուտը, այլև բազմաթիվ քայլեր դիտարկվեն այդ կոնտեքստում։

Թեմայի այլ նորություններ