Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացել է վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալին:

Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի ընտրանին, որը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, որը զիջել է միայն Ռուսաստանի ընտրանին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և միջազգային կարգի մրցավար Նարեկ Շիրինյանը։

Թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։

Կազմակերպիչները հույս են հայտնել, որ առաջնությունն ամենամյա բնույթ կկրի:

Թեմայի այլ նորություններ