Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը:

Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը:
 
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկահայ համայնքի և կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:
 
Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և արցախահայերին օգնություն չուղարկելը:
 
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղված նամակում նաև նշվում է հետևյալը. «Ինչպես ցավալիորեն երևաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրավվածությունը տարածաշրջանում ղեկավարվում է նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացված բռնապետություն, որին Բայդենի վարչակազմը թույլ է տվել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականությունը»։
 
Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը շեշտել է. «Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպես նաև երկու կուսակցությունների լայն աջակցությանը, որն այս օգնության ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնության դեմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար օրենսդրական գերակայություն է»:
 
Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար:

Թեմայի այլ նորություններ