Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև․ Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև․ Արայիկ Հարությունյան

Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ երկու ժողովուրդների առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ինչն ամուր հիմք է, որի վրա այսօր խարսխված են երկու երկրների հարաբերությունները։

«Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա հույս հայտնեց, որ մասնագիտական տվյալ հարթակը հերթական ազդակը կլինի երկու երկրների միջև խորացող համագործակցության համար և հավելեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է փորձագիտական համայնքների կարծիքն ու դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա հեռանկարները բացահայտելու գործում:  

«Հայաստանի և Վրաստանի փոխգործակցության առանցքն արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի անվերապահ գերակայության նույնական ընկալումներով։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Օրակարգում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը»,- ասաց Հարությունյանը:

Օգտվելով առիթից՝ նա  ևս մեկ անգամ շնորհավորեց  Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առիթով և հույս հայտնեց, որ այդ իրադարձությունն էլ ավելի կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու բարգավաճմանը, առավել ևս, որ Հայաստանը սատարել և սատարում է Եվրոպական Միությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին:

«Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Այդ գործընկերության իրավական հիմքը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որով ստեղծվել է գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակ։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկման նպատակով վերջինիս համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել է նշյալ համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից: ԵՄ-ի հետ համագործակցությունն արդեն իսկ նպաստել է Հայաստանում արդարադատության, պետական կառավարման բնագավառներում, տնտեսության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Եվրոպական Միության հետ համատեղ և վերջինիս աջակցությամբ իրականացվել են նաև ժողովրդավարական հասարակության կայացմանն ուղղված բարեփոխումներ»,- նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է շատ կարևոր շրջափուլում և իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, որի արդյունքում կառավարությունը ձգտում է զարգացնել հարաբերություններն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ՝ միաժամանակ շարունակելով հարաբերություններն ավանդական գործընկերների հետ՝ նոր կապերի հաստատման ու խորացման միջոցով: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս են կազմում նաև նոր անվտանգային համակարգի ստեղծումն ու պաշտպանական ոլորտում նոր գործընկերությունների հաստատումը, ըստ Հարությունյանի, կարևոր գործոն է Հայաստանի Հանրապետության համար:

«Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր փորձություններ ու մարտահրավերներ է բերում, այդ թվում նաև՝ մեր տարածաշրջան։ Այս առումով  երկրները, որոնք ունեն ընդհանուր արժեքներ և ձգտումներ, պետք է սերտորեն համագործակցեն՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին և սպառնալիքներին։ Սակայն հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում մեր երկրները կանգնած են ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների առաջ։ Համագործակցության համար նոր հորիզոններ բացելը, տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանում իրական ու տևական խաղաղության հնարավորությունը մեզ համար բացում են հեռանկարներ, որոնք պետք է առավելագույնս օգտագործվեն մեր պետությունների և ժողովուրդների կողմից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա։ Տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով մի կողմից՝ Սև ծովի, մյուս կողմից՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի Հյուսիս-Հարավ հատվածը ներառում է երկաթուղային հաղորդակցության ստեղծում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, իսկ Արևելք-Արևմուտք հատվածը կարող է տարաբնույթ կապուղիների միջոցով Հայաստանի տարածքով Կասպից ծովը միացնել Միջերկրական ծովին և Սև ծովի թուրքական նավահանգիստներին:

«Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի ճանապարհին են, Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ վստահությամբ հայտնել, որ այս համաժողովը արդյունավետ հարթակ կդառնա մեր երկրների միջև փորձագիտական կարծիքների և փորձի փոխանակման համար»,- եզրափակեց Հարությունյանը։

MXO_3216.JPG (908 KB)

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր հերթին նշեց, որ իր ղեկավարած կառույցը չափազանց կարևորում է Վրաստանի գործընկերների, մասնավորապես փորձագիտական շրջանակների հետ համագործակցությունը:

«Մենք մեծ առաքելություն ունենք՝ երկու երկրների հասարակությունների ու փորձագիտական շրջանակների միջև երկխոսությունը հասցնել քաղաքական հարաբերությունների այն մակարդակին, որ այսօր կա Հայաստանի ու Վրաստանի միջև: Այս գործում մենք մեծ անելիքներ ու պլաններ ունենք: Վերջին տարիների ակտիվությունը փոխադարձ համագործակցության ձևաչափերը, փոխադարձ այցերը, դրանց ինտենսիվացումը հենց դրա վկայությունն են: Երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը այդ առումով պարտավորեցնող է, ուստի մեր առաջիկա պլանները ևս պետք է համահունչ լինեն դրան»,- ասաց Ծառուկյանը:

Թեմայի այլ նորություններ