Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    22 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    22 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա

Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև շփումների ակտիվացման հարցը՝ Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին որոշումների ֆոնին:

«Ինչ վերաբերում է Փարիզի և Երևանի շփումներին, ուզում եմ ընդգծել, որ արտաքին գործընկերների, ազգային անվտանգության ապահովման պարամետրերի ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան գործն է, և մենք դա ևս մեկ անգամ վերահաստատում ենք։ Պարզապես տպավորություն է ստեղծվում, որ Երևանը, շրջվելով դեպի Ֆրանսիա և նրա հետ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցություն, չի գիտակցում ֆրանսիացի «հովանավորների» իրական մտադրությունները, տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։

Միամտաբար կարծում են, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե Ֆրանսիան նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, քանի որ դրա համար վճարվում էր։ Աֆրիկյան մայրցամաքի երկրներում Փարիզի առաքելությունները ձախողվեցին, քանի որ Ֆրանսիան թողեց իր դաշնակիցներին և գործընկերներին ամենակրիտիկական պահին», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «թաքնվելով համերաշխության կեղծ հավաստիացումների և խաղաղության մասին խոսքերի հետևում, Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով»:

«Իրականում Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում տեղեկություններ հավաքելու, տարածաշրջանի պետություններին վերահսկելու և երկրների միջև ձեռք բերված բոլոր խաղաղության համաձայնագրերի իրականացումը թույլ չտալու փորձ է։ Սա ակնհայտ է: Եթե ​​Ֆրանսիայի նպատակը լինեին խաղաղությունն ու անվտանգությունը, ապա նա ամեն ինչ կաներ, որպեսզի 2021 թվականից Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, մինչդեռ նրանք հակառակ կուրսն են վերցրել»,- եզրակացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ