Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին և նշել, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջանակների:

«Դա նշանակում է, որ 2022 թվականի արդյունքով գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, հնարավոր է նաև 1.5 տոկոս շեղում: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի և չնայած այն ժամանակավոր դժվարությունների, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և մենք տարեվերջում ունենալու ենք օրենքով սահմանված փաստացի արձանագրված գնաճ»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկ չկա:

«Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս»,- հավելեց Խաչատրյանը:

Թեմայի այլ նորություններ