Ֆիդանը և Սալիվանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ֆիդանը և Սալիվանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը

Ֆիդանը և Սալիվանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է, որ խաղաղ գործընթացում հաջողությունները կնպաստեն Կովկասի ընդհանուր բարգավաճմանը և կայունությանը։ Այս մասին հայտնում է TRT-ն։

Նրանք քննարկել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Գազայում և Ուկրաինայում։

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի խնդրին։ Թուրքիան հայտնել է իր հաստատակամ վճռականությունը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և կոչ է արել Միացյալ Նահանգներին համագործակցել դաշնակցային ոգով, որը ներառում է դադարեցնել աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղերին։

Բանակցությունների ընթացքում ընդգծվել է նաև Իրաքում քաղաքական կայունության պահպանման և նրա տարածքում ահաբեկչական տարրերի դեմ պայքարը շարունակելու կարևորությունը։

Թեմայի այլ նորություններ