Երաշխավորված չէ, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կդառնան ԵՄ անդամ. Էրդողան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Երաշխավորված չէ, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կդառնան ԵՄ անդամ. Էրդողան

Երաշխավորված չէ, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կդառնան ԵՄ անդամ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Հունգարիայից վերդառնալու ճանապարհին, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնելով, որ ԵՄ-ն նախաձեռնել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունները և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է տվել, Էրդողանին խնդրել են գնահատական տալ այդ որոշումներին։

Էրդողանը, մասնավորապես, պատասխանել է. «Նրանց թեկնածուի կարգավիճակ տալը չի նշանակում, որ նրանք կդառնան ԵՄ անդամ։ Գործընթացը կսկսվի նրանց հետ և կանգ կառնի: Այդ երկրներից ոչ մեկը Թուրքիա չէ։ Այսուհետ ԵՄ-ը պետք է մանրակրկիտ գնահատի Թուրքիայի դիրքորոշումը։ Սխալ է, որ Թուրքիային, որն ավելի պատրաստ է անդամակցել ԵՄ-ին, քան շատ անդամ երկրներ, տարիներ շարունակ ստիպում են սպասել՝ քաղաքական խոչընդոտներ հարուցելով: Թեև Թուրքիայի ռազմավարական և տնտեսական ներուժը ապացուցում է, որ արդեն հասնի ԵՄ լիիրավ անդամակցության, մենք տարիներով «շեղվել ենք»՝ տարբեր արդարացումներով: Վերջին տարիներին մեր ապրած գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր և արդյունավետ է Թուրքիան։ Այժմ Եվրամիությունը պետք է հրաժարվի այդ սխալից։ Հնարավոր է, որ Հունգարիայի նախագահության ժամանակ այդ հարցը բոլորովին այլ կերպ քննարկվի, և, համապատասխանաբար, կարող է նոր քայլ ձեռնարկվել»:

Թեմայի այլ նորություններ