Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին. Գագիկ Մելքոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 25°C
    28%
    15 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    66%
    4 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    13 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին. Գագիկ Մելքոնյան

Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին. Գագիկ Մելքոնյան

«Վարչապետը պարզ ասաց, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը թվել է, Հայաստանի տարածքի մեջ չեն։ Եթե մեր տարածքի մեջը չեն, ուրեմը մերը չեն»,-ԱԺ-ի դիմաց հայտարարեց  ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով  տավուշի 4 գյուղերի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ հարցին։

Նա հայտնեց որ գյուղերը չեն հանձնել Ադրբեջանին, այլ քննարկումներ են գնում, նաև Արծվաշենի շուրջ։

Մելքոնյանը վստահեցրեց, թե գործող իշխանությունը ոչ մի բան չի հանձնել։

Արձագանքելով լրադրողի հարցին, որ գյուղերն արդեն հանձնվել են՝ պատգամավորն ասաց. «Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք, Արցախը դուք եք հանձնել, ձեր ղեկավարությունը»։

Դիտարկմանը, թե Նիկոլ փաշինյանի խոսքերը դա էին նշանակում՝ Մելքոնյանը պատասխանեց. «Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի»։

Մելքոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են հանձնել Ադրբեջանին։

«Դա ռուսներն են տվել։ Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց,  հանձնեց ադրբեջանցիներին, Գնացեք, ռուսական զորքերի հրամանատարին հարցրեք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Թեմայի այլ նորություններ