Դատախազությունն իրազեկում է քաղաքացու կողմից խարդախություններ կատարելու մասին և կոչ անում զգուշանալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    41%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    20 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Դատախազությունն իրազեկում է քաղաքացու կողմից խարդախություններ կատարելու մասին և կոչ անում զգուշանալ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին:

Մասնավորապես՝ Մ.Անանյանը, խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատեր, տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ և դրանց արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում էլեկտրոնային եղանակով իր կողմից նշած հաշվեհամարներին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը:  Պայմանավորված գումարը ստանալուց հետո հափշտակում է այն: 

Վերը նշված եղանակով խարդախություններ կատարելու համար Մ.Անանյանի վերաբերյալ առկա են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Սակայն վերջինս ներկայումս գտնվում է ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի կատարումը հետաձգվել է՝ մինչև նրա մանկահասակ երեխայի 3 տարին լրանալը, իսկ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: 

Նկատի ունենալով, որ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգեր ստացվել Մ.Անանյանի կողմից  վերոհիշյալ եղանակով խարդախություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա հանցավոր գործունեությունն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը՝ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխարգելելու և հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատիրոջ առաջարկած՝ իրականում գոյություն չունեցող ծառայություններից օգտվելուց, հնարավոր բոլոր միջոցներով շրջապատում իրազեկել և զգուշացնել նշված դեպքերի, դրանց կատարման հանգամանքերի մասին: 

Նշված անձի կողմից խարդախության զոհ չդառնալու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերի միջոցով նմանատիպ հայտարարություններից, առաջարկներից, գովազդներից օգտվելուց առաջ լրացուցիչ եղանակներով ճշտել նման ծառայության, առաջարկվող ապրանքների իրականում գոյություն ունենալու, որպես տնտեսվարող, գրանցման հասցե և ռեկվիզիտներ ունենալու հանգամանքները:

Թեմայի այլ նորություններ