ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգինն այցելել է Հայաստանի ազգային արխիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգինն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգինն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը մարտի 15-ին, հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ ասվում է, որ ողջունելով հյուրին՝ Գրիգոր Արշակյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, Հայաստանի ազգային արխիվի և Չինաստանի արխիվների ծառայության միջև աշխատանքների  հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ-չինական արխիվային համագործակցության հարթակում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ Չինաստանի արխիվների պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրազիկայի (Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունք) նիստին՝ 2017 թ.։ Չինական կողմի հետ վերջին հանդիպումը կայացել է 2019թ.-ին, Լեհաստանում՝ կրկին Եվրազիկայի շրջանակներում։ 

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Չինաստանի հետ համագործակցության խորացմամբ և առաջարկել՝ պարբերաբար չինացի գործընկեր-մասնագետների կողմից անցկացնել արխիվային փաստաթղթերի վերականգնման-կազմապատման և նոր տեխնոլոգիաների կիրառման վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ կազմակերպել արխիվային նյութերի համատեղ ցուցադրություն՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին (1992թ. ապրիլի 6):

Անդրադարձ է եղել 2023 թ. սեպտեմբերին կայանալիք՝ Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ արխիվային ոլորտի ղեկավարների և փորձագետների միջազգային կոնֆերանսին։ Գրիգոր Արշակյանը դեսպանին տեղեկացրել է, որ չինացի գործընկերները  ևս կհրավիրվեն միջոցառումներին, իսկ պաշտոնական հրավերը դեսպանության միջոցով կփոխանցվի տարեվերջին։

Ներկայացնելով Հայաստանի ազգային արխիվի վերջին տարիների ձեռքբերումներն ու խնդիրները՝ արխիվի տնօրենն առաջարկել է քննարկել Չինաստանի արխիվային փորձին ծանոթանալու համար արխիվագետների կրթական-ճանաչողական այցերի կազմակերպման հարցը։

ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն  իր հերթին ընդգծել է, որ հայ-չինական հարաբերություններն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն՝ մասնավորապես խոսելով  Մետաքսի ճանապարհի մասին, որով երկու հնագույն ժողովուրդները կապվել և համագործակցել են միմյանց հետ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել հայ-չինական հարաբերություններին նվիրված համատեղ ցուցադրություն։ Չինական կողմը ողջունել է Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումն ու մասնակցության հրավերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև անցկացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ավարտին շրջայց է կատարվել Հայաստանի ազգային արխիվում, որտեղ ներկայացվել են հայ-չինական հարաբերություններին նվիրված փաստաթղթերը։

Թեմայի այլ նորություններ
Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա․ Նիկոլ Փաշինյան

ավելին
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
ավելին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
ավելին
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ավելին
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ավելին
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ավելին