Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի․ Փաշինյան

Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի․ Փաշինյան

Քաղաքական և հոգեբանական գործընթաց է ծագել, որ կարող ենք անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև․ իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե անկեղծ ասեմ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է  ընթանում նաև այն  պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում, որը ի հայտ է բերում անսպասելի շերտեր և նրբերանգներ։ Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանինի համար և նրան դրսևորվելու հնարավորություն»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կամա թե ակամա պատմական Հայաստանը ձայնակցում է  մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար։

«Պատմական Հայաստանը, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար՝ այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան։ Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հնարք և գիտելիք չենք ունենա, հետևաբար միշտ հովանավորի և ավագ ընկերոջ կարիք կունենանք, ինչն էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական անկախություն ու պետություն, որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի և հովանավորի կարիք կունենանք»,- հայտարարեց նա և հավելեց․

«Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի Ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության։ Անկախությունից ի վեր մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ միջազգային սկզբունքի մասին»։

Թեմայի այլ նորություններ