Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը նպատակ ունի ամրապնդելու կրթություն-աշխատաշուկա կապը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը նպատակ ունի ամրապնդելու կրթություն-աշխատաշուկա կապը

Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը նպատակ ունի ամրապնդելու կրթություն-աշխատաշուկա կապը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը երեկ մասնակցել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով, որ աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված Է մարդկային կապիտալի զարգացման հետ, որը կրթության պետական քաղաքականության առաջնային խնդիրն է:

«Աշխատաշուկայում որակյալ կադրերի առկայությունը սկսվում է կրթությունից և ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ: Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը շարունակական հրամայական է` հաշվի առնելով, որ աշխատաշուկայի պահանջներն անընդհատ փոխվում են և մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակական վերապատրաստումները դառնում են առաջնային խնդիր: Այս առումով շատ կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող ներդրումները փոխկապակցված լինեն երկրի տնտեսության զարգացման հետ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ:

Նրա խոսքով` ձևավորվել է միջգերատեսչական կայուն երկխոսություն` կրթություն-աշխատաշուկա կապն ուժեղացնելու նպատակով:

Ըստ Ա. Մարտիրոսյանի` 2021 թվականին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որից բխող առարկայական չափորոշիչներով և ծրագրերով բովանդակային նոր մոտեցումներ են առաջարկվում:

 «Դպրոցներում կգործեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որոնք կնպաստեն մասնագիտության գիտակցված ընտրությանը, որակյալ աշխատուժի ստեղծմանը, երիտասարդների աշխատանքային մրցակցությունը զարգացնող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվել և առավել կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ որպես մասնագիտական կրթության առանցքային հայեցակետերից մեկը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նույն մոդելը հեռանկարային է նաև բարձրագույն կրթության ոլորտում:

Շրջանառության փուլում գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով բուհերի ակադեմիական ազատությունների բարելավման շրջանակում նոր հնարավորություններ են ստեղծվում աշխատաշուկայի կարիքներին միտված կրթական նոր ծրագրերի իրականացման համար:

Փոխնախարարի խոսքով` աշխատաշուկայի կարիքները և պահանջարկն ավելի գերակա են դարձել նաև բուհերի պետական պատվերով հատկացվող տեղերի համար: Օրենսդրական նոր կարգավորումներ են տրվել ոչ ֆորմալ և լրացուցիչ կրթության արդյունքների ճանաչման առումով:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսք ասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանցը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիշվիլին:

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լեյթինենը կարևորել է մեկնարկող համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կհամատեղեն ուժերը և կաջակցեն Հայաստանի Կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներում. «Մարդկային կապիտալը Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկն է, շատ կարևոր է, որպեսզի երաշխավորվի դրա զարգացումը»։

Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էին նաև ոլորտի փորձագետներ և երիտասարդներ, որոնք համախմբվել էին քննարկելու աշխատուժի զարգացման ընթացիկ մարտահրավերներն ու հնարավորությունները։

Թեմայի այլ նորություններ