Արդյո՞ք գերիների վերադարձի համար Ադրբեջանը ՀՀ-ի առաջ նախապայման է դրել. Վաղարշակ Հակոբյանը պարզաբանում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արդյո՞ք գերիների վերադարձի համար Ադրբեջանը ՀՀ-ի առաջ նախապայման է դրել. Վաղարշակ Հակոբյանը պարզաբանում է

Արդյո՞ք գերիների վերադարձի համար Ադրբեջանը ՀՀ-ի առաջ նախապայման է դրել. Վաղարշակ Հակոբյանը պարզաբանում է

«Խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք բերված է, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ նշում էին, որ գերիների վերադարձը օրերի ու ժամերի հարց է, վերջինս նկատեց․ «Չեմ կարող նման տեսակետի մասով կիսվել ինֆորմացիան։ Հստակ տեղեկություն չունեմ, որ ասեմ՝ ուշանում է, թե չի ուշանում. գուցե նաև չի ուշանում, այլ ժամկետներ կան: Համաձայնությունը ձեռք բերված է, երկուստեք հայտարարությունն արված է, և ես չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»։

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված նախապայման է եղել, որպեսզի գերիների վերադարձի դիմաց ՀՀ-ն աջակցություն հայտնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանի իր թեկնածությունը՝ պատգամավորը պատասխանեց.«Չեմ կարծում, որ նախապայման է եղել։ Սա երկուստեք պայմանավորվածության արդյունք է և ես՝ ինքս էլ ողջունում եմ այդ քայլը։ Երկու երկրների մոտ փոխըմբռնում կա, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ ունեցել ենք վերջին շրջանում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին հրապարակել գերիների փոխանակման մասին:

Թեմայի այլ նորություններ