ԱԳ նախարար Արա Այվազյանը խորհրդարանում էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

ԱԳ նախարար Արա Այվազյանը խորհրդարանում էր

Ազգային ժողովում տեղի է ունեցել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հանդիպման թեման Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում:

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը  նշեց, որ պատերազմից առաջ Հայաստանը արտաքին, տնտեսական, սոցիալական առումով բոլորովին այլ իրավիճակում էր, իսկ հետպատերազմական Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է: «Մենք հայտնվել ենք բավականին բարդ իրավիճակում, այդ իրավիճակից դուրս գալու տարբեր լուծումներ կան, բայց քանի որ այս փուլում մենք ունենք շատ հրատապ հարցեր, որոնք ամենօրյա օպերատիվ լուծման կարիք ունեն, մենք որպես խորհրդարանականներ, և հատկապես մեր մշտական հանձնաժողովը բավականին հարցեր ունի, և պետք է ակտիվ նաև մասնակցի»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշ հարցեր կքննարկեն փակ ֆորմատով:

Հանդիպմանը մասնակցում էր Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան:

Թեմայի այլ նորություններ