Ադրբեջանն Արցախում քանդում է ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ադրբեջանն Արցախում քանդում է ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն

Ադրբեջանն Արցախում քանդում է ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։

«Պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք, ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։

Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալլուն կրկին բնակեցվում է, բնակավայրի արևմտյան մասում հաստատվում են Բերդաձորից (Ղարաղշլաղ), Շուշիի մեծ կոտորածից փրկված հայերը, իսկ արևելյան հատվածում բնավորվում են Եղեգնաձորից (Դարալագյազ) ու Սիսիանից փախած ադրբեջանցիները: Այս երկու հատվածները ապրում էին առանձին, բայց կրում էին նույն Խոջալլու անունը և ենթարկվում էին նույն գյուղխորհրդին, որի նախագահներն են եղել Հովսեփ Ավագյանն ու Բախշի Սարգսյանը («Խորհրդային Ղարաբաղ», 24.10.1990):

Խոջալուի հարավ-արևմտյան մասում գոյություն է ունեցել փոքրիկ հայկական գերեզմանոց /25-30 տապանաքար/, որտեղ ամփոփված են եղել Բերդաձորից այստեղ հանգրվանած հայերի աճյունները: Ինչպես վկայում են ականատեսները, Արցախյան շարժման ժամանակ, երբ հայերը ստիպված էին կրկին լքել հարազատ բնակավայրը ադրբեջանցիները քանդել են հայկական գերեզմանոցը տապանաքարերը լցրել դիմացի ձորը:

Վերը նշված Բախշի Սարգսյանի ծոռ Իշխան Սարգսյանը գերեզմանոցի տարածքում, որտեղ ամփոփված են նաև նրա ազգականներ,  հիշատակի խաչքար էր կանգնեցրել»,- գրված է ՊՈԱԿ-ի կայքում։ 

Թեմայի այլ նորություններ
Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա․ Նիկոլ Փաշինյան

ավելին
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
ավելին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
ավելին
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ավելին
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ավելին
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ավելին