10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ՝ Դնիպրոյի հոսպիտալին. Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ՝ Դնիպրոյի հոսպիտալին. Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ՝ Դնիպրոյի հոսպիտալին. Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

Ուկրաինայի Դնիպրո քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզպետ Սերհիյ Լիսակի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի մարզերի միջև համագործակցության հարցերը, մարզի հայ համայնքի խնդիրներն ու մարզի կարիքները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը նպաստավոր է երկկողմ համարգործակցության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիպմանը ներկա է եղել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

Թեմայի այլ նորություններ