Քննարկվել է ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    24 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    24 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Քննարկվել է ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

Քննարկվել է ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիային՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման ուղղությունը:

Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ՝ ուղղված ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացի համակարգմանը, ՀՀ պետական մարմիններին հասցեագրվող փաստաթղթերի օրինակելի ձևերի միասնական ռեեստր ներդնելու հնարավորությանը:

Համագործակցության շարունակականության երկուստեք կարևորման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին ներգրավել ինչպես էլեկտրոնային արդարադատության, այնպես էլ դատաիրավական բարեփոխումների գործող աշխատանքային խմբերում:

Թեմայի այլ նորություններ