Ճնշումները նաև միութենական պետության մասով են, ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական պատասխան. Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ճնշումները նաև միութենական պետության մասով են, ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական պատասխան. Գրիգորյան

Ճնշումները նաև միութենական պետության մասով են, ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական պատասխան. Գրիգորյան

Հայաստանը ճնշումներ նաև միութենական պետության մասով է ստանում, ըստ նրա՝ ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:

Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։

Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, ամբողջ 2 տարվա ընթացքում։

Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջ միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ այժմ ստեղծված ճգնաժամի պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անել նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ախ քարտուղարի խոսքով՝ «Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին»։

«Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։ Ճգնաժամի դրդապատճառը սա է։

ՌԴ հետ հարաբերությունները պայմանագրային են, մենք շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն այդ քայլերը, հարցեր կառաջանան, թե ինչու։

Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Թեմայի այլ նորություններ