Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 26 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 26 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 26 (թարմացվող առցանց լուսաբանում)

16:54

Խարկովում, ռուսաստանցի զինծառայողների կողմից քաղաքին հարվածելու արդյունքում, զոհվել է 96-ամյա Բորիս Ռոմանչենկոն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գերմանական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալ։ 

Այդ մաիսն հայտնել է The Insider-ը։

 

16:23

Խերսոնում ռուսական ռազմական գործողությունների դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների ուղղությամբ նետվել են լուսաձայնային նռնակներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները և հրապարակում տուժածների տեսանյութերը։

 

16:04

Մելիտոպոլի «Местные вести» մեդիահոլդինգի աշխատակիցներ Եվգենիա Բորանին, Յուլիա Ալխովսկուն և Լյուբով Չայկային, որոնց այսօր առավոտյան առևանգել էին ռուսաստանցի զինվորականները, անհրաժեշտ համագործակցության մասին զրույցից հետո ազատ են արձակել։ Դեռևս անհայտ է հրատարակիչ Միխայիլ Կումոկի գտնվելու վայրը։

15:54

Եվրամիության ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը անցել է ԵՄ Ուկրաինայի անդամակցության հայտնի գնահատականի կազմանը։ «Մենք կաշխատենք այնքան արագ, որքան կարող ենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վարխելին՝ հստակ նշելով, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին։

 

15։53

Կիևը շարունակում է մնալ ռուսական զորքերի հիմնական թիրախը՝ չնայած հարձակողական գործողությունների ձախողմանը։ Առաջիկա շաբաթներին ՌԴ-ն կարող է փորձել շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։

15։43

Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար։

15:33

Մելիտոպոլում ռուսաստանցի զինծառայողներն առևանգել են տեղի չորս լրագրողների։ 

«Եկան զինված մարդիկ, վերցրեցին նրանց և տարան անհայտ ուղղությամբ։ Ռուսաստանցիները փորձում են համագործակցության հասնել»,- գրում է «Местные новости»-ն։

15:16

Լատվիան նախատեսում է փակել իր նավահանգիստները ռուսական դրոշով նավերի համար։ Այդ մասին, ըստ Delfi-ի փոխանցման, TV3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի հաղորդակցության նախարար Տալիս Լինկայստսը։ 

Նրա խոսքով՝ նախարարությունը նավահանգիստների ղեկավարությանը կոչ էր արել թույլ չտալ ռուսական դրոշներով նավերին մտնել նավահանգիստ, սակայն այդ կոչերը չեն լսվել։

«Ռուսական դրոշներով նավերը շարունակում են մտնել լատվիական նավահանգիստներ, ինչն իմ կարծիքով անընդունելի է, այդ իսկ պատճառով մենք կառավարությունում պատրաստում ենք համապատասխան որոշումը»։

Վատատեսական գնահատականներով, արգելքի պատճառով, Վենտսպիլսկի նավահանգստում բեռնաշրջանառությունը կկրճատվի 2/3-ով, Ռիգայում՝ մոտ 45 %-ով, Լիեպայում՝ 20-30 %-ով։ 

Լինկայտսը հավելել է, որ Լատվիան հույս ուներ, որ նավերի մուտքի արգելքը կտարածվի ԵՄ մակարդակով, սակայն «կան երկրներ, որոնք կտրականապես դեմ են հանդես գալիս դրան, այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ որոշումը տարածաշրջանային կլինի»։

Նախարարի խոսքով՝ սպասվում է, որ արգելքին կմիանան նաև Էստոնիան և Լիտվան։

14:53

«Մարիուպոլի վերահսկողության տակ վերցնումը երկու-երեք օրվա և նույնիսկ մեկ շաբաթվա խնդիր չէ»,- հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը։ 

«Россия 1»-ի եթերում Պուշիլինը պատմել է, որ Մարիուպոլում դեռևս մնում է ուկրաինացի մի քանի հազար զինվորական։ 

14։45

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Մարիուպոլը հանձնելու մասին խոսք լինել չի կարող։ Այս հայտարարությանը նախորդել էր ռուսական կողմի առաջարկը։ ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեկ հայտնել էր՝ ռուսական կողմն առաջարկել է, որ երկու կողմերն այսօր հայտարարեն լիակատար լռության ռեժիմ և երաշխավորեն դրա խստագույն պահպանումը։ Ըստ առաջարկի՝ լռության ռեժիմի փաստացի սկիզբը պետք է ազդարարեին Մարիուպոլ քաղաքի գլխավոր մուտքերի մոտ բարձրացող դրոշները․ ռուսական կողմը պետք է բարձրացներ կարմիր դրոշ, ուկրաինականը՝ սպիտակ։

14:35

The Washington Post, Financial Times, Dow Jones, The Economist և օտարերկրյա մյուս պարբերականները հանել են Ուկրաինայի և Ռուսաստանի ընթերցողների համար մի շարք նյութերի վճարովի հասանելիությունը։ 

«Մեր առաքելության և նպատակների մի մասը կայանում է նրանում, որ բարդ և դժվար ժամանակներում ապահովենք մարդկանց հասանելիությունը լրագրողական նյութերին, այդ իսկ պատճառով դրանք անվճար դարձնելը պարզ որոշում է։ <...> Չնայած նրան, որ մեզ չեն վճարի, մենք կարծում ենք, որ դա լավ է մեր լրագրության համար»,- հայտարարել է FT-ի կոմերցիոն տնօրեն Ջոն Սլեյդը։

14:17

Facebook-ի և Instagram-ի օգտատերի անվտանգությունը, Meta-ի ծայրահեղական կազմակերպություն ճանաչվելու պարագայում, չի կարող երաշխավորել ոչ դատախազությունը, ոչ էլ դատարանը։ Նման կարծիք է հայտնել «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը։

14:10

Մոսկվայում դատարանը քննում է ՌԴ գլխավոր դատախազության պահանջը, արգելելու Meta ընկերության գործունեությունը, «ծայրահեղական գործունեության իրականացման հիմքով»։

14։00

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, պատասխանելով Զելենսկիին, հայտարարել է՝ իր երկիրը, որը դաշտային հիվանդանոց և այլ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, «կշարունակի օգնել երկրի ժողովրդին, որքան կարող է»:

13:49

Օդեսան գիշերը ենթարկվել է հարվածների։ Այդ մասին հայտարարել է Օդեսային մարզային պետական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։ Վնասվել են մի քանի տներ, սակայն, նախնական տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան։

Բրատչուկի խոսքով՝ քաղաքին հարվածել են ռուսական նավերից։

13:46

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել ուղղված Գերմանիայի բնակիչներին

Տեսաուղերձի սկզբում Զելենսկին հեռախոսով միացրել է օդային տագնապի ազդանշանները։ Ըստ Զելենսկու՝ այդ ձայնն Ուկրաինայի բնակիչները լսում են ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր։ Հետո Զելենսկին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

13:42

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ համաձայնեցվել է փախստականների տարհանման ութ միջանցք։ Նա հավելել է, որ Մարիուպոլ մարդասիրական բեռ հասցնելը դեռևս անհնարին է։

13։40

Կիևում կրկին երկար պարետային ժամ է սահմանվել՝ այսօր Կիևի ժամանակով 20։00-ից մինչև չորեքշաբթի Կիևի ժամանակով 07։00-ն։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

13:40

Կիևում դարձյալ հայտարարվել է պարետային ժամ, որը կգործի 1,5 օր։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

«Վաղը չեն գործի խանութները, դեղատները, լցակայաններն ու հաստատությունները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կլիչկոն։

12։59

Կարմիր Խաչի ներկայացուցչությունը Չինաստանում 10 միլիոն յուանի (1.57 մլն դոլար) մարդասիրական օգնություն կառաջարկի Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը Պեկինում կայացած պլանային ճեպազրույցի ժամանակ։ |reuters.com|

12։38

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «ռուս զինվորականներն անցած գիշեր Ուկրաինայում լիկվիդացրել են ավելի քան 80 օտարերկրյա վարձկանների և ազգայնականների»։ |tass.ru|

12:25

Նոր Զելանդիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ դրամական միջոցներ և ոչ մահաբեր ռազմական աջակցություն։ Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնն ասել է, որ գումարը հիմնականում ուղղվելու է ՆԱՏՕ Վստահության հիմնադրամին, որը տրամադրում է վառելիք, կապի սարքավորումներ և առաջին օգնության փաթեթներ։ |reuters.com|

12:20

«Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել, որ այն Ուկրաինայի տարածքով հասնի Եվրոպա։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ |tass.ru|

12:19

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Կիևի Պոդոլսկի շրջանի գիշերային հարվածների հետևանքով, որտեղ այրվել էր առևտրային կենտրոնը, զոհվել է 8 մարդ։

12:19

Sky News Arabia-ի փոխանցմամբ Պենտագոնի ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար։

12:02

Գենադի Տիմչենկոն մարտի 21-ից լքում է «Նովատեկի» տնօրենների խորհուրդը։

11։58

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ։ Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները ձեռք են բերել, երբ վերցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական փաստաթղթերը: |ria.ru|

11:37

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իր գերատեսչության ջանքերն ուղղված են նրան, որ արտասահմանյան ընկերություններին ստիպեն հեռանալ ռուսական շուկայից։ 

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն խոշոր կոնցեռների, ինչպես, օրինակ, Nestle-ն և Danone-ն են, այլև փոքր և միջին ընկերություների հեռանալու մասին է։

11:29

Guardian-ը, հղում անելով Կիևում Agence France-Presse-ի թղթակցին, իր առցանց լուսաբանման մեջ հայտնում է, որ Կիևի առևտրի կենտրոնին հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 6 մարդ։

Լրագրողի խոսքով՝ այդքան դիակ է ինքը տեսել պատահարի ժամանակ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհերի վերաբերյալ դեռևս տվյալներ չի հրապարակել։

11:24

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայում Ուկրաինայի դեսպան Պետր Բեշտեի հետ և նրան ներկայացրել "բելառուսական հակապատերազմական շարժման" մասին։ Ինչպես նշվում է Տիխանովսկայայի տելեգրամյան ալիքում, նրանք քննարկել են Կալինովսկու անվան բելառուսական կամավորների գումարտակի գործունեությունը, որը մասնակցում է Կիևի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև Ուկրաինա մարդասիրական օգնության առաքումը։

11:19

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերացրել է «Сумыхимпром»-ի գործարանում առաջացած վթարը։ Վնասվել էր ամոնիակի պահեստներից մեկը, որի արդյունքում տեղի էր ունեցել արտահոսք։ Տեղական իշխանությունները հայտարարել էին, որ վթարի պատճառ էին դարձել հարվածները։

11։17

Ուկրաինայի Սումի շրջանում՝ «Սումքիմպրոմ» քիմիական գործարանում, ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել գիշերը: Այս մասին հայտնել է Սումիի ռազմական վարչակազմի պետ Դմիտրի Ժիվիցկին։ Նրա խոսքով արտահոսքի գոտին կազմել է մոտ 2,5 կմ։ Առավոտյան երկրի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանի տարածքի հրետակոծության հետևանքով, վնասվել էր ամոնիակի ամբարներից մեկը։ Գերատեսչությունը հայտնել է, որ ամոնիակի արտահոսքի վթարը չեզոքացվել է։ |liga.net|

11:14

Սլովենիայի վարչապետ Յանշա Յանեզը հայտարարել է, որ իր երկիրն առաջիկայում Կիև կվերադարձնի իր դիվանագետներին։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը կմեկնեն միայն դիվանագիտական կորպուսի այն ներկայացուցիչները, որոնք համաձայնություն են հայտնել։

Յանեզը ԵՄ անդամ մյուս երկրներին ևս կոչ է արել իրենց դիվանագետներին վերադարձնել Ուկրաինա, որպեսզի այդպես իրենց աջակցությունը հայտնեն Ուկրաինային։

 

11:11

Զուգահեռաբար Ռուսաստանում պատրաստվում են այս տարվա սեպտեմբերից վերանայել որոշ շրջաններում նահանգապետների ուղիղ ընտրությունը։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։

Այս տարվա աշնանը նահանգապետների ուղիղ ընտրություն նախատեսվում է իրականացնել Վլադիմիրի, Տամբովի, Յարոսլավլի, Կալինինգրադի, Կիրովի, Նովգորոդի, Ռյազանի, Տոմսկի, Սարատովի և Սվերդլովի մարզերում, ինչպես նաև Կարելիայի, Բուրյաթիայի, Ուդմուրտիայի և Մարի Էլի հանրապետություններում։

11։10

Դոնեցկի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլում կրակոցների տակ հայտնված լրագրողների թվում են միջազգային լրատվամիջոցների նկարահանող խմբերը։ |ria.ru|

11։09

Դոնեցկի մարդու իրավունքների հանձնակատարը «РИА Новости»-ին հայտնել է, որ իրենք դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել ԿԽՄԿ-ից և ՄԱԿ-ից՝ «Ուկրաինայի կողմից Դոնեցկի կենտրոնում «Տոչկա-ՈՒ» հրթիռ կիրառելու մասով։ 

11:09

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը և քննարկում ռուսական նավթի դեմ էմբարգոյի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում են Reuters գործակալության աղբյուրները։

11:05

Ինչպե՞ս է Ուկրաինայում իրավիճակը գնահատում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը

  • Կիևից հյուսիս ընթանում են ծանր մարտեր։
  • Ռուսական զորքերը, որոնք հյուսիս-արևելքից հարձակվում են Կիևի ուղղությամբ, փակուղի են մտել։ Հյուսիս-արևմուտքից՝ Գոստոմելից հարձակվող ուժերը հետ են մղվել ուկրաինական զինուժի կողմից։ Ռուսական զորքերի մեծ մասը գտնվում է Կիևի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա։
  • Չնայած առաջընթացի շարունակական բացակայությանը՝ Կիևը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը։ Հավանական է, որ ռուսական կողմն առաջիկա շաբաթներին հիմնական ուժերը կկենտրոնացնի քաղաքի շրջափակման վրա։

 

11:02

Այսօրվանից Չեռնիգովի մարզում պարետային ժամը կձգվի 20:00-06:00-ն։ Այդ ընթացքում կարգելվի լքել ապաստարանները կամ սեփական բնակարանները, եթե տվյալ անձը չունի հատուկ անցագիր։

11:02

Մարտի 20-ին մարդասիրական միջանցքներով տարհանվել է  7,295 մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։ |ukrinform.net|

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 20-ի գիշերը` հակիրճ.

  • Ռուսաստանը առաջարկել է ուկրաինական զինվորականներին մարտի 21-ին՝ ժամը 10:00-12:00-ն, առանց զենքի և զինամթերքի լքել Մարիուպոլը։ Ուկրաինական իշխանությունները հրաժարվել են։
  • Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ արդեն վեց երկիր՝ Էստոնիան, Լիտվան, Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան և Շվեդիան սկսել են Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը։
  • Ուկրաինայի բոլոր շրջաններում արգելվել է տեսառեգիստրատորների կիրառումը, որպեսզի չբացահայտվի զորքերի տեղաշարժը։
  • Կիևի Սվյատոշինի շրջանում արկն ընկել է 10 հարկանի բնակելի շենքի վրա, 6 մարդ տուժել է։
  • Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ ԿԲ 22 միլիարդ եվրոյի ակտիվները և արգելափակել ռուսաստանցիների 839 միլիոն եվրոյի սեփականությունը։
  • Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ ռազմաճակատը «փաստացի կանգնել է», որովհետև կողմերից և ոչ մեկը բավարար ուժեր չունի իրավիճակի կտրուկ փոփոխության համար։

10:33

ՄԱԿ-ի տվյալներով ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել է իր տունը կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում: Ռուսական ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Մոտ 1500 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ |azatutyun.am|

09:59

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուն»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ |reuters.com|

Թեմայի այլ նորություններ