ՔՊ խմբակցությունում առաջիկայում քննարկվելու է նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

ՔՊ խմբակցությունում առաջիկայում քննարկվելու է նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը

ՔՊ խմբակցությունում առաջիկայում քննարկվելու է նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում տեղի կունենա՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը մանդատը տվել է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում: «Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է», - հավելեց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ ինքը ևս ընդդիմադիր է եղել, իր քաղաքական ուժն արել է ցույցեր, հեղափոխություն, սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր՝ մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չի բացակայել:

Փաշինյանը  ընդդիմադիրներին հուշում տվեց. «Պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, այլ նաև, ես խիստ կասկածում եմ, որ եթե ես ԱԺ-ի պատգամավոր չլինեի, և ԱԺ-ի ամբիոնը չլիներ, ես, մեր քաղաքական թիմը կկարողանա՞ր իրագործել այն քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան: Ժողովուրդը, Սահմանադրությունը, օրենքն ասել է, թե ինչպես են մանդատը տալիս և ինչպես այդ մանդատը հետ վերցնում: Արդյո՞ք դա տեղի կունենա. ընթացակարգ կա: ՔՊ խմբակցությունում, ես գիտեմ, որ պետք է առաջիկայում այդ թեմայով քննարկում տեղի ունենա, և խմբակցության դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է»,-ասաց նա:

 Եթե ԱԺ խորհուրդը մանդատից զրկելու որոշում կայացնի, հետո պետք է դիմել ՍԴ, վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն: Փաշինյանն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց, քանի որ ՔՊ խմբակցությունում, քաղաքական թիմում էլ այդ հարցով քննարկում, վերջնական որոշում դեռ չկա:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արդեն որոշակի ժամանակ է, ինչ փողոցային պայքարի են անցել և չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Թեմայի այլ նորություններ