Քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել, առանձին հատվածներում կան մարդկանց կուտակումներ և լարումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    15 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել, առանձին հատվածներում կան մարդկանց կուտակումներ և լարումներ

Քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել, առանձին հատվածներում կան մարդկանց կուտակումներ և լարումներ

Երևանի մի քանի հատվածներում միաժամանակ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն առանձին հատվածներում փակել են փողոցները։ Ցուցարարներ կան Հանրապետության հրապարակում, ԱԺ-ի շենքի մոտ, Եռաբլուրում, առանձին փողոցներում։

Իրավիճակը թեժացել էր Մաշտոցի պողոտա- Ամիրյան փողոց խաչմերուկին, որն արգելափակել էին աղբամաններով և նստարաններով, լարումներ եղան Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկին։ Իրավիճակը թեժ էր նաև պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում, նաև՝ Թումանյան փողոցի հետ հատման մասում։

Ակտիվիստները խոչընդոտում են մեքենաների շարժը, չեն ենթարկվում երթևեկությունը բացելու իրավապահների պահանջներին, վիճաբանություններ են ծավալվում վարորդների և ցուցարարների միջև։

Ցուցարարների ու ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ նաև Մելիք Ադամյան փողոցում։ Իրավապահները ցանկանում էին բերման ենթարկել ակտիվիստին, մարդիկ, սակայն, ոստիկաններին հրմշտելով, ցուցարարին խլեցին։   

Ակտիվիստները, դիմելով քաղաքացիներին, շեշտում են, որ սա կուսակցական պայքար չէ, բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները։ Ցուցարարներին գլխավորապես մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Նրանց պնդմամբ՝ համաժողովրդական ճգնաժամի պայմաններում հասարակության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն պայքարում։

Թեմայի այլ նորություններ