Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։

Հղում անելով նույն փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառում է կատարել. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»,- նշել է Կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հավելել է, որ թվիթը և արձագանքն ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար:

«Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։

Թեմայի այլ նորություններ