Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան

 Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան

Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարության կայքը:

Աննիկեն Հյուիթֆիլդը հանդիպումներ կունանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարը Հայաստանում կլինի երկրի համար դժվար ժամանակներում։ Տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Իր ելույթներում տիկին Հյուիթֆելդը ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության վրա և կուսումնասիրի այն ուղիները, որոնց միջոցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստան այցի ընթացքում  Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք՝ ի թիվս այլ խնդիրների, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:

Մինչ Հայաստան ժամանելը Նորվեգիայի ԱԳ նախարարի կայցելի նաև Վրաստան։

Թեմայի այլ նորություններ