Մտահոգիչ է. Փաշինյանն անդրադարձավ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 25°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Մտահոգիչ է. Փաշինյանն անդրադարձավ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը

Մտահոգիչ է. Փաշինյանն անդրադարձավ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ (լիազորությունները դադարեցվել են) Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է համարում:
 
Ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ այդ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, և համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու արատավոր պրակտիկան շարունակվում է՝ Փաշինյանը պատասխանեց, որ կարծում է:
 
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ջհանգիրյանը ՔՊ խմբակցության կողմից է ընտրվել ԲԽԴ անդամ՝ նա ընդգծեց. «Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ: Ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան: Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, այստեղ իրական հաջողություններ չունենք:
 
Անկախ դատական համակարգը մեր իդելան է, մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի: Ընդ որում տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ ազնիվ, անկեղծ դատավորներ: Բայց դուք գիտե՞ք, որ դատական համակարգում խմբավորումներ, կլաններ, հովանավորություններ կան: Կամ նույն Ռուբեն Վարդազարյա՞նը չէր 2019 թվականին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի, որ ինքը հրաժարական տա, ինքը կտա, հետո կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:
 
Նա ընդգծեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ: «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետն ասաց՝ չկա այնպիսի երկիր, որտեղ մեկ գործողությամբ դատական համակարգում փոփոխություններ են եղել, այսօր ԵՄ անդամ երկրներ կան, որտեղ դատական համակարգի էպոպեան տասնամյակից ավելի տևում է: «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունն էլ կա, կարծում եմ՝ այն պատշաճ քննության կարժանանա»,-ասաց նա:
Թե արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է, նա կրկնեց՝ կարծում է:
 
2022թ. հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (այդ ժամանակ լիազորությունները կասեցված) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում, ենթադրաբար, լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։ Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։

Թեմայի այլ նորություններ
Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա․ Նիկոլ Փաշինյան

ավելին
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
ավելին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
ավելին
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ավելին
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ավելին
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ավելին