Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, և բնակիչները, բնականաբար, պիտի բնակարանով ապահովվեն․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    50%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, և բնակիչները, բնականաբար, պիտի բնակարանով ապահովվեն․ Նիկոլ Փաշինյան

Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, և բնակիչները, բնականաբար, պիտի բնակարանով ապահովվեն․ Նիկոլ Փաշինյան

«Պիտի արձանագրենք, որ տվյալ պարագայում երթուղու փոփոխությունը տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, այդ հատվածում նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»,- ասաց ՀՀ վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին տված առցանց ասուլիսի ընթացքում` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի կողմից Բերձորը շրջանցող նորակառույց ճանապարհի շահագործման դեպքում ինչ ճակատագիր է ունենալու Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակչությունը։

 Նա նշեց, որ Լաչինի բնակիչների խնդիրներն իրենք կառավարության որոշումներով լուծում են, և բնակիչները, բնականաբար, պիտի բնակարանով ապահովվեն։ 
 
«Բայց այդտեղ գյուղեր է թվարկվում, ես անկեղծ ասած վստահ չեմ, որ խոսքը այդ բոլոր բնակավայրերի մասին է։ Նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք և Լաչինում այսօր, ըստ էության, ընտանիքներ չեն ապրում, և կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել են։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կարծում եմ՝ կլուծվեն»,-ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է Սուս գյուղին, վարչապետն ասաց, որ համենայնդեպս, Արցախի իշխանությունների հետ աշխատանքային քննարկումներում Սուս գյուղի անուն չի շոշափվել, բայց նաև լրացուցիչ պարզաբանման կարիք կա, եթե այդպիսի հարց ծագել է։

Թեմայի այլ նորություններ