Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    41%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    19 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ

Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետն իր և ՀՀ կառավարւթյան անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում:

Բաշար Ալ Ասադը շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն:

Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար և հույս հայտնել, որ նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետևանքները:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Թեմայի այլ նորություններ