ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    63%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    86%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    22 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    52%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

Հայաստանը ողջունում է լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Մենք շատ ենք ողջունում Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-նշել է Միրզոյանը:

ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն  կուղարկի հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով: Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

Թեմայի այլ նորություններ