Դատարանը կրկին մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը. պատգամավորը չի մեկնի Ստրասբուրգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Դատարանը կրկին մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը. պատգամավորը չի մեկնի Ստրասբուրգ

Դատարանը կրկին մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը. պատգամավորը չի մեկնի Ստրասբուրգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։ 

Գևորգյանը տեղեկացրել էր դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Պատգամավորը խնդրել էր դատավորին հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարանմ սակայն դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատարանը վերսկսել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Սակայն դատական նիստին ներկա չէր ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, և այժմ ընթանում է ԱԺ քառօրյան: Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։

Բացի այդ՝ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել, որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի ներկայացված՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ մինչև Գևորգյանը գա դատարան։

Թեմայի այլ նորություններ