Ցուցարարները վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի փողոցներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ցուցարարները վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի փողոցներում

Ցուցարարները վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի փողոցներում

«Դիմադրություն» շարժման ցուցարարները վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կան բերման ենթարկվածներ:

Մի խումբ ընդդիմադիրներ փակել էին Նալբանդյան փողոցը։ Փակվել են նաև Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ընդդիմադիրներն ակցիա են իրականացրել նաև Ֆուչիկի փողոցում։

Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը,  կոչ է անում բացել ճանապարհների երթևեկելի գոտին։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Նրանց թվում այսօր կրկին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ավելի ուշ վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն և նույն ոստիկանական ավտոբուսում գտնվող մյուս բերման ենթարկվածներին տանում են ոստիկանւթյան Աբովյանի բաժին:

Այսօր բերման ենթարկվածների թվում են նաև Արթուր Վանեցյանի որդին, «Հայրենիք» կուսակցության քարտուղարն ու կուսակցության բազմաթիվ անդամներ, կան բերման ենթարկված աղջիկներ ևս: 

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճամփեզրերից, մայթերից։

Պաշտպանի դիտարկմամբ՝ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։

«Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա՝ մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում»,- նշված է Պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ