Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    50%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:

Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։

Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

Թեմայի այլ նորություններ