Ադրբեջանի հակված չլինելը երրորդական է, Մինսկի խմբի շրջանակում աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս կա. Թովմասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ադրբեջանի հակված չլինելը երրորդական է, Մինսկի խմբի շրջանակում աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս կա. Թովմասյան

Ադրբեջանի հակված չլինելը երրորդական է, Մինսկի խմբի շրջանակում աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս կա. Թովմասյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ադրբեջանին՝ Արցախի հարցով աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս է տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ այդ հարցով աշխատելու հարցում Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն ունի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ հարցին՝ պատգամավորներն ասաց, որ ինքը դա որևէ կերպ չի պատկերացնում:  

«Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին, Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցեն, ի՞նչ ռեսուրսով բանակցեն: Եթե մենք խոսում ենք, որ Արցախը չճանաչված հանրապետություն է, ինչպե՞ս ենք պատկերացնում միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում նրանց կարգավիճակը: Ուրեմն, առաջին հերթին, պետք է ճանաչել Արցախը, այն պետք է ունենա իրավական կարգավիճակ, որպեսզի հնարավոր լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարծում եմ՝ Հայաստանը պարտավոր է Արցախի շահերը ներկայացնել, տեր կանգնել Արցախին»,- ընդգծեց Թովմասյանը:

Նա նաև անդրադարձավ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է Հայաստանի համար, այդ մասին բարձրաձայնվում է  բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ: Պատգամավորը շեշտեց՝ պետք է հիշել և հիշեցնել, որ գործում է և գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը կոչված է զբաղվելու Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով:

«Այդ խումբը հիմա դե յուրե շարունակում է մնալ: Մենք պետք է  ակտիվացնենք, խնդրենք, աղաչենք, որ այդ խմբի գոյությունը նորից դառնա դե ֆակտո, և նրանցից ակնկալենք ակտիվություն, բացատրենք, որ իրենց «չգոյությունը» կարող է բերել 120-130 հազար քաղաքացիների կյանքի կորստի: Եթե իրենց համար մարդկային արժեքները, իրավունքները ինչ-որ բան նշանակում են, ուրեմն պետք է իրենց հանձնառությունը շարունակեն կատարել: Եվ Ադրբեջանի հակված չլինելն այս դեպքում երրորդական նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը մինչ այդ էլ հակված չէր որևէ հարցում որևէ տրամաբանության մոտ լուծումների գնալ, բայց, այնուամենայնիվ, Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում էր այդ աշխատանքը: Եվ մենք ռեսուրս ունենք նույն խմբի շրջանակներում ստիպելու շարունակել աշխատանքները»,-շեշտեց Թովմասյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանում ապագա չունի, Ադրբեջանի կազմում պատկերացումը նշանակում է հայրենակիցներին ուղղակի տանել նոր ցեղասպանության, որևէ արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապրել ապահով, ապրել իր իրավունքների պաշտպանությամբ: Ըստ Թովմասյանի՝ ցանկացած ձևով պետք է կարողանալ ամբողջ աշխարհին լսելի դարձնել, որ, եթե Կոսովոյի դեպքում ինքնորոշումն աշխարհի համար ընկալելի է, ինչո՞ւ պետք է Արցախի ինքնորոշումն ընկալելի չլինի»:  

Թեմայի այլ նորություններ
Եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա․ Նիկոլ Փաշինյան

ավելին
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
Պատգամավորի օգնականը կալանավորվել է` լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ
ավելին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
ավելին
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
ավելին
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված դեպքի համար Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ավելին
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ավելին