Վլադիմիր Պուտինն այժմ կարող է նախագահել մինչև 2036 թվականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    24 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    24 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Վլադիմիր Պուտինն այժմ կարող է նախագահել մինչև 2036 թվականը

Վլադիմիր Պուտինն այժմ կարող է նախագահել մինչև 2036 թվականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կարող է երկիրը ղեկավարել մինչև 2036 թվականը, քանի որ երկրում անցկացված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել՝ գրում է Euronews-ը:

Reuters գործակալությունն էլ գրում է, որ քվեաթերթիկների 99.9 տոկոսի հաշվարկից հետո Ռուսաստանի Դաշնությունում որպես նախագահ կամ վարչապետ ավելի քան 2 տասնամյակ ղեկավարած Վլադիմիր Պուտինը հեշտությամբ իրավունք է ձեռք բերել ևս 2 անգամ վեցական տարով ղեկավարելու երկիրը 2024-ին նախագահության ժամկետը լրանալուց հետո:

Ըստ լրատվական գործակալության՝ 67-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը կղեկավարի մինչև 83 տարեկանը:

ՌԴ ԿԸՀ-ից հայտնում են, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77.9 տոկոսը, դեմ է հանդես եկել՝ 21-ը:

Ռուսաստանի ընդդիմությունը՝ ի դեմս Ալեքսեյ Նավալնիի, պնդում է, որ քվեարկությունը Պուտինի ցմահ նախագահությունն օրինականացնելու անօրինական շոու էր: Կրեմլի ղեկավարի քննադատները քվեարկությունն անվանել են սահմանադրական հեղաշրջում:

Թեմայի այլ նորություններ