Պատրաստ եմ ծնկաչոք աղաչել, վերջ տվեք. Կադիրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Պատրաստ եմ ծնկաչոք աղաչել, վերջ տվեք. Կադիրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի մասին

Պատրաստ եմ ծնկաչոք աղաչել, վերջ տվեք. Կադիրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, գիտի նաև ցավը, որը բերում է պատերազմը. «Մենք մեր անձնական փորձից գիտենք, որ պետք է կանխել պատերազմը, անել ամեն ինչ խաղաղ որոշման համար»:

«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար եղբայրական պետություններ են: Այն ողբերգական իրադարձությունները, որոնք այնտեղ ծավալվում են, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավալի են Կովկասի, ԱՊՀ երկրների համար»,-գրել է նա:

«Ես Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին, բոլոր դաշնակից պետություններին կոչ եմ անում ձեռնարկել միջոցներ այս հակամարտությունը կանխելու համար: Կոչ եմ անում, որ իրենց խոսքն ասեն նաև հոգևորականները: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը ձեռք մեկնեն ու խաղաղության հասնեն: Աստված չանի, եթե հանկարած մասշտաբային պատերազմ սկսվի, այն ողբերգական հետևանքներ է ունենալու ոչ միայն Կովկասի համար»,-հավելել է նա:

«Մենք հիշում ենք Ղարաբաղի իրադարձությունները, թե որքան մարդկային զոհեր բերեց այդ պատերազմը: Այսօր ևս զոհեր կան, իրավիճակը լարվում է:

Ես միշտ կոչ եմ անում համապատասխան ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների ու զինվորականների պատրաստվածությանը: Դա անհրաժեշտություն է ժողովրդի պաշտպանության ու պետության տարածքային ամբողջականության համար: Սակայն դա չի նշանակում, որ այն պետք է օգտագործել բոլոր վեճերի լուծման համար: Լավագույն պատերազմն այն է, որի ընթացքում որևէ զինվոր չի մահանում, չի արձակվում որևէ կրակոց»,-գրել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրողները պետք է իմանան՝ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, կարող է մեծ պատերազմ սկսել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նոր սադրանքներ կսկսվեն, կլինեն մեծ թվով զոհեր, վիրավորներ, փախստականներ, որբեր… Սակայն հաղթողներ չեն լինի:

«Ես ևս մեկ անգամ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ եմ անում անհապաղ լուծել հարցը: Ես իմ կողմից պատրաստ եմ ծնկ իջնել ու աղաչել ցանկացածին: Այո, ես պատրաստ եմ վերցնել զենք ու պայքարել արդարության համար, խաղաղության համար: Սակայն լավ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք մասշտաբային ողբերգություն»,-գրել է նա:

Թեմայի այլ նորություններ