Լավրովը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    24 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    24 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Լավրովը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել

Լավրովը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին եւ Ադրբեջանին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել:

Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ Լավրովի հեռախոսազրույցներից հետո:

«Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը՝ ինչպես կողմերի հետ երկկողմ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:

Ռուսական կողմը նաեւ կարեւորել է, որպեսզի «Մինսկի խմբի բոլոր անդամները իրադրությունը գնահատելիս պատասխանատու մոտեցում ցուցաբերեն եւ խուսափեն այնպիսի հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության հավելյալ աճ սադրել»:

Թեմայի այլ նորություններ