Տնտեսվարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ. ՍԱՏՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Տնտեսվարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ. ՍԱՏՄ

Տնտեսվարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին:

Կայուն, ներառական, նորարարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի և Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:

Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ-ի կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսևորած պատրաստակամության, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել և համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում»,- ասել է ROM Selection ընկերության տնօրենը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:

Հանդիպմանը մասնակցել են նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը և Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բեռնարդ Դելաբրեն: 

Թեմայի այլ նորություններ