Ռուսաստանում Իրանի դեսպանը խոսել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման ժամկետների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Ռուսաստանում Իրանի դեսպանը խոսել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման ժամկետների մասին

Ռուսաստանում Իրանի դեսպանը խոսել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման ժամկետների մասին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիր կարող է ձեռք բերվել արդեն հաջորդ տարի, սակայն բանակցողների հանդիպումների միջև ընդմիջումները կարող են ճշգրտումներ մտցնել դրա ձեռքբերման ժամկետներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Իրանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրին ենթակա ապրանքների ցանկի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և «համաձայնագրերն ավարտին հասցնելու համար հանդիպումների ևս մի քանի փուլ է անհրաժեշտ»։

«Վերջին 6 ամիսների ընթացքում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շրջանակում անցկացվել են բազմաթիվ վիրտուալ հանդիպումներ: Նոյեմբերի 2-3-ն էլ Երևանում դեմ առ դեմ բանակցություններ տեղի ունեցան մեր և ԵԱՏՄ անդամ հինգ երկրի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցող թիմերի միջև»,- հիշեցրել է Ջալալին։

Թեմայի այլ նորություններ