Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2022-ի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են 7 տոկոս տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք բյուջեն:

«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նշեց, թե նախագծում նկատել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցները հարաբերական առումով ՀՆԱ-ի նկատմամբ 2021-ի և 2022-ի բյուջեով նվազում են: Սակայն բյուջեի ծախսային մասը 2022-ին 2021-ի համեմատ աճում է 18.3 տոկոսով:

«Իհարկե, ՀՆԱ-ի նկատմամբ համեմատելով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը՝ կարող ենք նկատել համեմատական ցուցանիշի նվազում 2020-ի նկատմամբ: Բայց այդտեղ կան մի քանի պատճառահետևանքային կապեր: Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու մեր 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

 Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը, անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:

 Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: «Այսինքն՝ ամենևին չթերագնահատելով սոցիալական ոլորտում ծախսերն ավելացնելու կարևորությունը՝ մենք հաջորդականության մեջ մեր քայլերը նախատեսել ենք կառուցել այնպես, որ սկզբից մեծ ուշադրությամբ ենթակառուցվածքներին և կրթության բնագավառում ձևավորենք այն միջավայրը, որոնք երաշխավորելու են երկարաժամկետ կայուն և ներառական տնտեսական աճի միջավայրը, ապա դրա արդյունքները, որոնք ավելացող հարկային եկամուտներն են, պետք է ծառայեն նաև սոցիալական ծախսերի ավելացմանը: Իսկ դրանք չեն ուշանալու»,-ասաց Խաչատրյանն ու հիշեցրեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին:

Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է, գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման: «2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք, կարծեմ, 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ»,- ասաց պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ