Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան

Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ մասնավոր ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 15 տոկոսով, սակայն ներդրումների ոլորտում դեռևս կան խնդիրներ, կան ներդրումային ծրագրեր, որոնք բախվում են խնդիրների: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումներին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի՝ տնտեսական աճի կանխատեսմանն առնչվող հարցին:

«Մասնավոր ներդրումներն աճել են անցյալ տարվա նկատմամբ և, իմ կարծիքով, կազմում են ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը»,- ասաց Քերոբյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսում են առաջիկա 5 տարում ավելացնել ներդրումների չափաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ:

«Ասել, թե մեր երկիրը կարողանում է սահուն ձևով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի: Եվ մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ, Էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք շատ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների: Եվ մեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում նախ օգնելը, որ այդ ներդրումները հասնեն իրենց նպատակին և միաժամանակ ուղղելն այն օրենսդրական խնդիրները, որոնց պատճառով այդ խոչընդոտներն առաջացել են»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այդ առումով շատ գործ ունեն անելու:

 Նա նկատեց՝ կան միջոցառումներ, որոնց համար գումար չի պահանջվում, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավումը: Էկոնոմիկայի մի փոխնախարարի ամբողջ գործն ուղղված է հենց գործարար միջավայրի բարելավումը:

Նախարարը նշեց, որ ամենակարևոր գործոններից մեկը, որը պետք է բերի ցանկալի տնտեսական աճին, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են:

Անդրադառնալով Խաչատրյանի հարցին, թե տնտեսական աճի 7 տոկոսի կանխատեսումը որտեղի՞ց է գալիս, ակնկալում են, որ Ամուլսա՞րը կշահագործվի, Քերոբյանն ասաց. «Եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն, հանքը վերադառնա աշխատելու ռեժիմին, այն լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամիս հետո: Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որ տեսնենք, թե ինչ արդյունքներ են ի հայտ գալիս: Դրանից են կախված լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»:

Թեմայի այլ նորություններ