Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում եւ ի՞նչ կանխատեսումներ կան. քննարկում ԱԺ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում եւ ի՞նչ կանխատեսումներ կան. քննարկում ԱԺ-ում

Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում եւ ի՞նչ կանխատեսումներ կան. քննարկում ԱԺ-ում

Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել:  Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով:

Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիրից, ՏՄՊՊՀ-ից ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնիջեցման հետեւանքով հավկիթ արտադրող ընկերություններից մեկը հայտնվել է  փակման եզրին: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ նախորդ տարի Զատկի տոնի նախօրեին առկա էր ձվի պակասորդ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել շուկայում առկա ցածր գնի հավկիթների վերաբերյալ ու կատարել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում արձանագրել է, որ գնիջեցման հեղինակը շուկա մուտք գործող նոր տնտեսվարող է՝ «Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, որը չունի գերիշխող դիրք, ուստի նաեւ չի կարող չարաշահել իր իրավունքները:

Հայկ Կարապետյանի գնահատմամբ՝ ցածր գնային առաջարկով կատարվել է աշխարհում ընդունված մարքեթինգային քայլ: «Գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, որովհետեւ չեն կարող միակողմանիորեն ազդել շուկայի վրա հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»,- նշել է նա:

«Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը վերահաստատել է, որ կատարվել է մարքեթինգային քայլ: Նրա պնդմամբ՝ իրենց ընկերությունն այս տարվա հունիսին հավակնում է դառնալ հավկիթների արտադրության գերիշխողներից մեկը, ուստի, այլեւս նման առաջարկներ չի կարողանա ներկայացնե:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ արհեստական ձվի գնիջեցումը բացասական է անդրադառնում խոշոր ընկերությունների վրա: Նրա գնահատմամբ՝ ոլորտն անկայուն է: Վահե Մարտիրոսյանն առաջարկել է խնդիրը կարգավորել պետական մակարդակով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանն ընդգծել է, որ հանձնաժողովը տնտեսվարողների գնային քաղաքականությանը չի միջամտում:

Տնտեսվարողները հստակ չեն կարողացել պատասխանել ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք Զատկին ընդառաջ ձուն չի թանկանա: Նշվել է, որ հնարավոր է առաջանա ձվի պակասորդ, որն էլ կհանգեցնի գնի բարձրացմանը:

Քննարկման մասնակից տնտեսվարողները բարձրաձայնել են նաեւ թռչնակերի ներկրման հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են  Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են կուտակումներ: Նրա խոսքով՝ ավելի քան 3000 մեքենա այս պահին այնտեղ է: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շուկայում հնարավոր է առաջանան նաեւ թռչնամսի հետ կապված խնդիրներ:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր Իսահակյանի խոսքով՝ եղանակային պայմաններն արդեն ավելի բարենպաստ են, եւ խնդիրը կարգավորման փուլում է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով քննարկումը, տեղեկացրել է, որ խնդրի վերաբերյալ Կառավարությանը կներկայացնի առաջարկներ՝ փնտրելով լուծման տարբերակներ:

Թեմայի այլ նորություններ