Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի ՆԳ նախարարն ու 2 այլ պաշտոնյա. զոհերի և տուժածների թվում կան երեխաներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    15 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    66%
    4 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    55%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի ՆԳ նախարարն ու 2 այլ պաշտոնյա. զոհերի և տուժածների թվում կան երեխաներ

Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի ՆԳ նախարարն ու 2 այլ պաշտոնյա. զոհերի և տուժածների թվում կան երեխաներ

Ուկրաինայի Կիևի մարզում այսօր ուղղաթիռ է կործանվել, մահացել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու 2 պաշտոնյաներ, կան այլ զոհեր ևս:

Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոյին։

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը, վթարի հետևանքով մահացել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նախարարի առաջին տեղակալ Եվգենի Էնինը և պետքարտուղարը»,- ասվում է հրապարակման մեջ։

Վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մահացածներից ինը ինքնաթիռում են եղել։

22 տուժածներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, այդ թվում՝ տասը երեխա։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան նշել է, որ ուղղաթիռը կործանվել է մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, այդ պատճառով էլ կան զոհեր և տուժածներ քաղաքացիների շրջանում:

2021 թվականի հուլիսից Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում է Դենիս Մոնաստիրսկին։

Ինչպես հաղորդվում է, ուղղաթիռը կործանվել է Բրովարի քաղաքում՝ մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ։ Բոլոր հատուկ ծառայությունները տեղում են։

Թեմայի այլ նորություններ