Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն  ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը:

«Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան  Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է: 

Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և  ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը: 

Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ: 

Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում: 

Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին:

 

 

Թեմայի այլ նորություններ