Հրդեհ է եղել, հետո նոր պայթյուն․ այս պահին որոնվում է մեկ դի. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Հրդեհ է եղել, հետո նոր պայթյուն․ այս պահին որոնվում է մեկ դի. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

Հրդեհ է եղել, հետո նոր պայթյուն․ այս պահին որոնվում է մեկ դի. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

Այս պահի դրությամբ` «Սուրմալու»-ի վթարված շենքի տարածքի 95 և ավելի տոկոսը մաքրված է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են պայթյունի էպիկենտրոնի հատվածում, որտեղ քիչ ավելի բարդ է իրավիճակը, այն իմաստով, որ կան վնասված-կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, պանելներ, որոնք պետք է նախ հեռացվեն», - ասաց ԱԻՆ պաշտոնյան՝ ավելացնելով, որ իրենց տեղեկություններով՝ բուն էպիկենտրոնում է գտնվում վերջին անհետ կորած քաղաքացին։



Գասպարյանի  խոսքով՝ ճիշտ չէ այս պահին աշխատանքների ավարտի ժամկետների մասին խոսել, քանի որ բավականին ժամանակ է հարկավոր, որպեսզի հեռացվեն կախված երկաթբետոնե կոնստրուկցիաները։

«Մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել որոնվող քաղաքացու մարմինը», - ասաց Արմեն Գասպարյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,-ասաց Զառա Մանուչարյանը։ 

Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։

Թեմայի այլ նորություններ