Հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    81%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 6°C
    32%
    6 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    71%
    5 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    55%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    36%
    4 կմ/ժ
  • Արցախ 7°C
    77%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 436
  • Ռուբլի = 4.34767
  • Դոլար = 402.951

Հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր

Հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. որոշումը կապված է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի դեպքի հետ: 

ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն:

ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը ՊՆ հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:

Թեմայի այլ նորություններ