Երեք ամսվա գործունեություն ունեցող հասարակական միավորումների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    15 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    41 կմ/ժ
  • Լոռի 19°C
    60%
    13 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    61%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    52%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    54%
    23 կմ/ժ
  • Արցախ 21°C
    50%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Երեք ամսվա գործունեություն ունեցող հասարակական միավորումների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում

Երեք ամսվա գործունեություն ունեցող հասարակական միավորումների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն։

Ոստիկանության տարածած հայտարարությունում նշված է․

«ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:

Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:

Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղակատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. nav@police.am, 2023 թ. հունվարի 13-ից փետրվարի 11-ը` ներառյալ, աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:
Կից ներկայացվում է հայտի օրինակելի ձևը»:

Թեմայի այլ նորություններ