Լոնդոնում նշվեցին Սպենդիարյանի և Բաբաջանյանի հոբելյանները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Լոնդոնում նշվեցին Սպենդիարյանի և Բաբաջանյանի հոբելյանները

Լոնդոնում նշվեցին Սպենդիարյանի և Բաբաջանյանի հոբելյանները

Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում նոյեմբերի 27-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին:

Ինչպես տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանից, միջոցառումը կայացել է «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Օրվա բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը:

Մ. Օթարյանը ներկայացրել է դասախոսություն Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության,  իսկ Ս. Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի ուղու և գործունեության մասին։

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր է հանձնել Ս. Օլահին՝ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահ) կատարմամբ հնչեցին այս երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ելույթ են ունեցել սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարեց Ա. Բաբաջանյանի երգերը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հյուրերին` նշելով նման միջոցառումների կարևորությունը ՄԹ ժողովրդին հայկական հարուստ երաժշտական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու գործում:

Համերգ-դասախոսությանը ներկա է եղել աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը, որն իր բարձր գնահատականը և մասնագիտական կարծիքն է հայտնել երաժիշտների պրոֆեսիոնալիզմի և բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթների մասին:

Ներկա են եղել նաև ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր:

Հայ մեծանուն կոմպոզիտորներ Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակն է արտերկրում հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը:

Այս նախագծի առաջին միջոցառումը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը՝ Վիեննայում:

Թեմայի այլ նորություններ