Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, առողջացել է 573 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, առողջացել է 573 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, առողջացել է 573 քաղաքացի

Հայաստանում հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք, առողջացել է  573 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1700 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 604686-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:

Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև 2021 թվականի հունվարի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրության մասին: Որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը:

Թեմայի այլ նորություններ