Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ:

«Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում:

Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման:

Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը:

Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում:

Հ.Գ. Այս առթիվ հրապարակում եմ մայրիկիս հետ իմ լուսանկարը: Թեև հանրային խոսքում շատ քիչ եմ խոսում մայրիկիս՝ Էլլադա Խաչատրյանի մասին, սակայն որոշեցի այսօր ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան մեծ է մայրիկիս ավանդը իմ՝ որպես մարդոի, հայի ու քաղաքացու կայացման և որակյալ կրթության ապահովման հարցում:

Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ՝ իր նախանձախնդիր հետևողականությամբ, կամքի ուժով, հայրենասիրությամբ, այլոց հանդեպ հոգատարությամբ ու կրթության արժևորմամբ, որոնք օգնեցին ինձ կերտելու իմ հետագա ճանապարհը՝ դեպի Հայրենիքին ու ժողովրդին ցմահ ծառայություն»,- ասված է Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ