ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բավականին արժեքավոր հայտարարություններ եղան․ Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բավականին արժեքավոր հայտարարություններ եղան․ Արտակ Բեգլարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բավականին արժեքավոր հայտարարություններ եղան․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա ՄԻ պաշտպանները, Հայաստանի նախկին ՄԻՊ-ը հետեւել են ՄԱԿ ԱԽ քննարկմանը:

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:

Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:

Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»:

Թեմայի այլ նորություններ